Վեց խնդիրդոն Իսիդրո Պարոդիի համար
4,900 ֏
Լրացուցիչ տեղեկատվություն
| Չափս | 13 × 20 սմ |
|---|---|
| ISBN | 978-9939-9286-8-5 |
| Կազմը | Կոշտ |
| Տարեթիվը | 2022 |
| Էջերի քանակը | 184 |
| Թարգմանիչ |
Description
Խորխե Լուիս Բորխեսի և Ադոլֆո Բիոյ Կասարեսի «Վեց խնդիր դոն Իսիդրո Պարոդիի համար» պատմվածքների ժողովածուն գրողները հեղինակել են Բուստոս Դոմեկ կեղծանվամբ: 1942–ին լույս տեսած այս գրական «աճպարարությունը» արգենտինական գրականության նվաճումներից է և հեգնում է դետեկտիվ ժանրի բոլոր կանոնները։ Գիրքը լիովին կայացած գրողների գեղեցիկ համագործակցություն է, որը նրանց տվեց նոր ձայն և ոճ: Գործող անձինք հայտնվում են լեգենդար համար 273 խցում: Առաջին խորհրդակցության ժամանակ ներկայացնում են հանելուկը, որն ապշեցրել է իրենց, այնուհետև լսում են լուծումը, որից պապանձվում են բոլորը: Հեղինակը պարզեցնում է հեռադիտակային իրականությունը և դեպքի բոլոր դափնիները թափում Պարոդիի գլխին:

