Հեղինակային իրավունք
vernatun.am կայքում հրապարակված ամբողջ բովանդակությունը (ներառյալ՝ տեքստերը, տեղեկատվական նյութերը, հաղորդագրությունները, թարգմանությունները, պատկերները, տեսանյութերը, ձայնագրությունները և այլ նյութեր) տրամադրվում է «Վերնատուն» հրատարակչության կողմից։
Կայքի բովանդակության նկատմամբ հեղինակային և մտավոր սեփականության իրավունքները պատկանում են «Վերնատուն» հրատարակչությանը կամ նրա գործընկեր կազմակերպություններին։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքի բովանդակությունը չի կարող վերարտադրվել, փոփոխվել, փոխանցվել, տարածվել, հրապարակվել կամ օգտագործվել որևէ եղանակով (ներառյալ՝ էլեկտրոնային, մեխանիկական, լուսապատճենման, ձայնագրման կամ այլ ձևերով) առանց «Վերնատուն» հրատարակչության նախնական գրավոր թույլտվության։
Կայքում տեղադրված նյութերը նախատեսված են բացառապես անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել կոմերցիոն նպատակներով կամ տարածվել կոմերցիոն հիմունքներով։
Չարտոնված օգտագործումը կարող է հանգեցնել հեղինակային իրավունքի կամ մտավոր սեփականության այլ իրավունքների խախտման համար սահմանված պատասխանատվության։
«Վերնատուն» հրատարակչությունը իրավունք է վերապահում ցանկացած պահի փոփոխել կայքի բովանդակությունը կամ ծառայությունները, ինչպես նաև դրանք լրացնել կամ դադարեցնել։
Գաղտնիություն
Կայքով ծառայություններ մատուցելիս կարող ենք խնդրել Ձեզ տրամադրել անձնական տվյալներ՝ նոր ծառայությունների մասին տեղեկացնելու կամ որոշակի ծառայություններից օգտվելու հնարավորություն ապահովելու նպատակով։
Անձնական տվյալների մշակումը կատարվում է համաձայն կայքում հրապարակված «Գաղտնիության քաղաքականության»։
Պատասխանատվության սահմանափակում
Կայքը տրամադրվում է «ինչպես կա» և «ինչպես հասանելի է» սկզբունքով՝ առանց որևէ բացահայտ կամ ենթադրվող երաշխիքի։
Մենք չենք երաշխավորում կայքի անխափան աշխատանքը, մշտական հասանելիությունը, տեղեկատվության լիարժեքությունն ու ճշտությունը կամ դրա համապատասխանությունը Ձեր նպատակներին։
Կայքից կամ դրա միջոցով տրամադրվող ծառայություններից օգտվելու հետ կապված բոլոր ռիսկերը կրում եք Դուք։
«Վերնատուն» հրատարակչությունը պատասխանատվություն չի կրում՝
- կայքի հնարավոր տեխնիկական թերությունների,
- կայքի ժամանակավոր անհասանելիության,
- կայքում տեղադրված տեղեկատվությանը վստահելու արդյունքում կատարված գործողությունների կամ չկատարման հետևանքների,
- ուղղակի, անուղղակի կամ հետևանքային վնասների,
- տվյալների, եկամտի կամ շահույթի կորստի,
- գույքային վնասների,
- երրորդ անձանց պահանջների համար։
Կայքում կարող են առկա լինել հղումներ այլ կայքերի։ Այդ կայքերը գտնվում են «Վերնատուն» հրատարակչության վերահսկողությունից դուրս, և մենք պատասխանատվություն չենք կրում դրանց բովանդակության կամ ծառայությունների համար։
Նպատակային օգտագործում
Դուք պարտավորվում եք կայքը չօգտագործել ապօրինի, վիրավորական, զրպարտիչ, սպառնալիք պարունակող կամ այլ կերպ անթույլատրելի նպատակներով։
Կայքի օգտագործումը չպետք է հանգեցնի ծառայությունների խափանման, վնասման կամ արդյունավետության նվազեցման։
Ծառայություններից օգտվելը
Ծառայությունների հասանելիությունը կարող է պայմանավորված լինել համացանցի տեխնիկական գործոններով։ Մենք գործադրում ենք ողջամիտ ջանքեր ծառայությունների անխափան մատուցման համար, սակայն չենք երաշխավորում դրանց մշտական հասանելիությունը։
Ծառայությունների փոփոխման, կասեցման կամ դադարեցման դեպքում հնարավորության սահմաններում նախապես տեղեկացվում է օգտվողը։
Գրանցում և անվտանգություն
Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել և տրամադրել արդիական, ամբողջական և հավաստի տեղեկատվություն։ Անճշտ տեղեկատվության տրամադրումը կարող է հանգեցնել ծառայությունների սահմանափակման կամ կասեցման։
Գրանցման ժամանակ ընտրված գաղտնաբառի գաղտնիությունը պահպանելը Ձեր պատասխանատվությունն է։ Ձեր հաշվով իրականացված բոլոր գործողությունների և ծախսերի համար պատասխանատվությունը կրում եք Դուք՝ անկախ նրանից, դրանք իրականացվել են Ձեր կամ այլ անձի կողմից։
Վճարներ և վերադարձի քաղաքականություն
Կայքում մատուցվող ծառայությունները վճարովի են։
Վճարումը կատարելուց և գիրքը առաքվելուց հետո ծառայությունը համարվում է պատշաճ մատուցված, և վճարված գումարը վերադարձման ենթակա է միայն 1 (մեկ) օրվա ընթացքում։
Տեխնիկական պատճառներով կրկնակի վճարման դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ հարցը կարգավորելու նպատակով։
Փոփոխություններ
«Վերնատուն» հրատարակչությունը իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխելու սույն Պայմանները կամ կայքի այլ քաղաքականությունները։ Փոփոխությունները ուժի մեջ են մտնում կայքում հրապարակման պահից։ Կայքի հետագա օգտագործումը համարվում է փոփոխությունների ընդունում։
Բաժանելիություն
Եթե սույն Պայմանների որևէ դրույթ ճանաչվի անվավեր կամ չգործող, դա չի ազդում մնացած դրույթների իրավաբանական ուժի վրա։
Կիրառվող իրավունք և վեճերի լուծում
Սույն կայքի և ծառայությունների օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
Կողմերի միջև ծագած վեճերը նախ փորձ են արվում լուծել բանակցությունների միջոցով։ Եթե երկու ամսվա ընթացքում համաձայնություն չի ձեռք բերվում, վեճը ենթակա է լուծման «Վերնատուն» հրատարակչության գրանցման վայրի իրավասու դատարանում։
«Անցնել վճարման» կոճակը սեղմելով՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել և համաձայն եք «Օգտվելու պայմաններ» փաստաթղթի բոլոր դրույթներին։