Skip to content Skip to sidebar Skip to footer

Լճի սոնատը, բնության ձայներն ու Էզերայի վեպի ինքնատիպ հերոսները

«Վերջին հաշվով, ամբողջ կյանքը միայն ինչ-որ բան ձեռք բերելու եւ այն պահպանել չկարողանալու պայքար չէ՞ր արդյոք»,- մտորում է Ռեգինա Էզերայի «Լճի սոնատ» վեպի հերոսուհին՝ Լաուրան։ Մարդու ներաշխարհը, կյանքն ու հարաբերությունները բացահայտող այս ստեղծագործությունը ընթերցողին է ներկայացնում «Վերնատուն» հրատարակչությունը «Կարդալիք» մատենաշարով։  Մեդիամաքսը զրուցել է գրքի թարգմանիչ Գոհար Ասլանյանի հետ։  - Ինչպե՞ս կատարվեց գրքի ընտրությունը։ Ինչո՞ւ…

Read More

Մարջանագույն դարպասն ու աշնան 24-րդ օրը Լուսինե Հովհաննիսյանի վեպում

Որեւէ գեղեցիկ տան, փողոցի, բնապատկերի կամ սովորական թվացող մի վայրի մոտ լուսանկարվելիս երբեւէ մտածե՞լ եք, թե այն ինչ պատմություն է իր մեջ ամփոփում, ովքեր են ապրել կամ անցել այդտեղով, ինչ իրադարձությունների է ականատես եղել այդ վայրը։ Երեւի արժե մտածել...   Լուսինե Հովհաննիսյանի «Աշնան քսանչորսերորդ օրը» վեպը գրվել է պատմելու մարջանագույն դարպաս-ականատեսի պատմությունը, որովհետեւ ինչ-որ ժամանակ,…

Read More

«Երեւա, երեւա, Երեւան»-ը՝ երեք տարի անց

Երեք տարի առաջ Մեդիամաքսի «Գրքերի տաղավար» շարքում պատմել էինք Լուսինե Հովհաննիսյանի «Երեւա, երեւա, Երեւան» գրքի մասին:  «Գրքերի տաղավարը» իմ հատուկ հպարտության առարկան է: Գրեթե ամեն շաբաթ պատմում ենք Հայաստանում լույս տեսած նոր գրքի մասին՝ զրուցելով հեղինակների կամ թարգմանիչների հետ: Շարքը վարում է Արմինե Սարգսյանը՝ նա մոտ 10 տարի առաջ մեր խմբագրություն եկավ եւ համագործակցություն առաջարկեց: Երբ մարդիկ…

Read More

Անցյալն ու ներկան, մահն ու կյանքը՝ Արչիլ Քիքոձեի «Մողեսը տապանաքարին» վեպում

«Վերնատուն» հրատարակչությունը լույս է ընծայել  Արչիլ Քիքոձեի «Մողեսը տապանաքարին» վեպը՝Ասյա Դարբինյանի թարգմանությամբ: Այն պատկերում է անցյալի եւ ներկայի, հիշողության եւ մոռացության, մահվան եւ կյանքի՝ մշտապես արդիական հակամարտությունը։ Մինչեւ այս՝ 2021-ին հայ ընթերցողին ներկայացվել էր վրացի գրողի «Հարավային փիղը» ուրբանիստական վեպը։ Արչիլ Քիքոձեի հետ Մեդիամաքսը զրուցել է «Մողեսը տապանաքարին»  գրքի մասին։ -Գիրքը լուսավոր թախիծով է պարուրված եւ հանդարտ…

Read More

«Մայրական կաթ»․ Անկախության համար պայքարը եւ կանանց երեք սերունդը

Մայրս ծխախոտի ծուխը ներս քաշեց, մենք դեռ մի քանի րոպե էլ նստեցինք Բամբիի գերեզմանի մոտ։ -Բայց ինչո՞ւ է ինքն իր ձագին կերել,- հարցրի մորս։ -Երեւի այդպես է նրան փրկել վանդակից,- պատասխանեց մայրս եւ պինդ գրկեց ինձ։ Լատվիացի գրող Նորա Իկստենայի «Մայրական կաթ» վեպի բնաբանն է։ Այն լույս է ընծայել «Վերնատուն» հրատարակչությունը Գոհար…

Read More

Վազգեն Առաջինի սթափության կոչը. նկարագրով շահվող հաղթանակներ

«Մեծ կարեւորություն ունի ժողովրդի կյանքի համար նկարագրի կազմությունը։ Որովհետեւ թե՛ արվեստում, թե՛ գիտության ու տնտեսության մեջ, ինչպես պատերազմի դաշտում, հաղթանակները նկարագրով են շահվում»։ «Վերնատուն» հրատարակչությունը «Անհատներ» մատենաշարով լույս է ընծայել Վազգեն Առաջինի հոդվածների, քննախոսությունների, հուշերի, խորհրդածումների ընտրանին։ Կազմել եւ արեւմտահայերենից փոխադրել է Արմեն Սարգսյանը։ Լուսանկարը` «Վերնատուն» Վազգեն Առաջինը Հայ Առաքելական Եկեղեցու 130-րդ կաթողիկոսն էր։…

Read More

Արմեն Շեկոյանի «Երեւան հյուրանոց»-ը եւ անտիպները՝ կարմիր գրքույկներից

Լույս է տեսել Արմեն Շեկոյանի «Երեւան հյուրանոց» բանաստեղծությունների ժողովածուն՝ նվիրված բանաստեղծի ծննդյան 70-ամյակին։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն» հրատարակչությունը: Կազմել, խմբագրել, առաջաբանը գրել է բանաստեղծի դուստրը՝ արվեստաբան, համադրող Սեդա Շեկոյանը։ Նրա խոսքով՝ նորատիպ գիրքը 2003-ին լույս տեսած «Երեւան հյուրանոց» բանաստեղծությունների ժողովածուի փոքր ինչ խմբագրված տարբերակն է՝ համալրված կարմիր գրքույկներից քաղված հիսունից ավելի անտիպ բանաստեղծություններով։ -Ինչպե՞ս…

Read More

Սոս Սարգսյան. «Կուզեմ, որ հայ ազգը այլեւս այդ վախի զգացողությունը չունենա»

«Վերնատուն» հրատարակչությունը «Անհատներ» մատենաշարով ներկայացնում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հոդվածների, հուշերի, ակնարկների, մտքերի, հարցազրույցների ընտրանին։ «Երկիրը երկիր է» վերնագրված ժողովածուն կազմել եւ խմբագրել է գրականագետ Արմեն Սարգսյանը։ Գրքի կազմման աշխատանքները տեւել են ավելի քան մեկ տարի. մեկտեղվել են ինչպես նախկինում հրատարակված, այնպես էլ անտիպ տեքստեր։ «Այս հարցում ինձ շատերն են օգնել, ինչպես…

Read More

Ուլիցկայայի «ընտանեկան վեպը»՝ անցած սերնդին նվիրված հուշարձան

«Վերնատուն» հրատարակչությունը լույս է ընծայել Լյուդմիլա Ուլիցկայայի «Մեդեան եւ իր զավակները» վեպը (1996)։ Լյուդմիլա Ուլիցկայան «Ռուսական Բուքեր», «Մեծ գիրք» եւ միջազգային մի շարք այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տասնյակ լեզուներով։ «Մեդեան եւ իր զավակները» վեպի մասին Մեդիամաքսը զրուցել է գրքի թարգմանիչ, հրապարակախոս Լուսինե Հովհաննիսյանի հետ։ - Գլխավոր հերոսուհին՝ Մեդեա Սինոպլին, հունական աստվածուհի Մեդեայի…

Read More

Հայացք է դեպի ներս. Ֆիցջերալդի կյանքի դասերը հայ ընթերցողի համար

«Վերնատուն» հրատարակչությունը ներկայացնում է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Բենջըմին Բաթընի առանձնահատուկ դեպքը» պատմվածքների ժողովածուն։ Գրքում տեղ են գտել Ֆիցջերալդի ամենահայտնի պատմվածքները, որոնք հայերեն ներկայացվում են առաջին անգամ։ Մեդիամաքսի հետ զրույցում թարգմանիչ Սամվել Խաչատրյանն ասաց, որ հայ ընթերցողը Ֆիցջերալդին ճանաչում է առավելապես «Մեծն Գեթսբին» եւ «Գիշերն անույշ է» վեպերից։ Խոսելով պատմվածքների ընտրության մասին՝ թարգմանիչն ասում է, որ ժողովածուն…

Read More

«Արշիլ Գորկի». բոհեմը, նվաճումն ու ողբերգությունը Սարգիս Վահագնի վեպում

Սարգիս Վահագնի (Փաթափության) «Արշիլ Գորկի» կենսագրավեպը ներկայացնում է ամերիկահայ նկարիչ, վերացական էքսպրեսիոնիզմի ազդեցիկ ներկայացուցիչ Ոստանիկ Ադոյանի կյանքը։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն» հրատարակչությունը։ Մեդիամաքսը զրուցել է Սարգիս Վահագնի հետ։ - Պարոն Վահագն, ի՞նչ կասեք գրքի ձեւավորման, մատուցման, արեւելահայերեն փոխադրության եւ խմբագրման մասին։ - Նախ սրտանց շնորհակալ եմ սիրելի Ներսես Տեր-Վարդանյանին՝ խնամքով ու հոգատարությամբ արված աշխատանքի եւ…

Read More

«Մի նեղացրեք մարդուն». Ենգիբարյանի ամբողջական նովելաշարը

«Հազարավորները գալիս, շարունակ խոսում ու ոչինչ չեն ասում։ Նա եկավ լռեց եւ ամեն ինչ ասեց»։ Այսպես է չեխ դերասան, գրող, ռեժիսոր Միրոսլավ Հորնիչեկը բնորոշում կրկեսի եւ մնջախաղի հանճարին՝ Լեոնիդ Ենգիբարյանին։ Արձակագիր, կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող։ «Վերնատուն» հրատարակչությունը ներկայացնում է Լեոնիդ Ենգիբարյանի ամբողջական նովելաշարը: Ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: «Մի նեղացրեք մարդուն․…

Read More