«Վերնատուն» հրատարակչությունը ստեղծվել է այն համոզմունքով, որ գիրքը միայն տեղեկություն փոխանցող միջոց չէ, այլ մշակութային հիշողության, մտածողության և արժեքների կարևոր պահոց։ Մենք հրատարակում ենք հայ և համաշխարհային դասական ու ժամանակակից հեղինակների գործեր՝ ընտրելով այն ստեղծագործությունները, որոնք դիմացել են կամ կարող են դիմանալ ժամանակի քննությանը, խորացնել ընթերցողի ներհայեցման աստիճանը, ընդլայնել աշխարհայացքը։
Հրատարակչության անունը հղում է Հովհաննես Թումանյանի ստեղծած հայտնի գրական խմբակին, որը միավորում էր մտավորականների, գրողների ու արվեստագետների՝ ստեղծելով ազատ մտքի և ստեղծագործական երկխոսության միջավայր։ Այդ գաղափարական ժառանգությունն է, որ շատ դեպքերում մինչև այսօր էլ մեզ համար ուղեցույց է։
Մեր առաքելությունը
Մեր առաքելությունն է ընթերցողին հասանելի դարձնել այնպիսի գրականություն, որը խթանում է հասարակության մեջ բարձր արժեհամակարգի ձևավորումը։ Մենք հավատում ենք, որ լավ գիրքը կարող է փոխել մարդու կյանքը, բացել նոր աշխարհներ մարդու ներսում և նրա շուրջը։
«Վերնատունը» ձգտում է լինել ընթերցողի վստահելի ուղեկիցը՝ առաջարկելով գրքեր, որոնք անպայման լավ գրականություն են․ չէ՞ որ ամեն գիրք դեռ գրականություն չէ։
Մեր նպատակները
- Ներկայացնել բարձրարժեք գրականություն հայերեն՝ որակյալ թարգմանություններով։
- Բացահայտել և հասանելի դարձնել ժամանակակից հեղինակների կարևոր գործեր։
- Նորովի ներկայացնել դասական գրական ժառանգությունը։
- Նպաստել ընթերցանության մշակույթի զարգացմանը Հայաստանում։
- Կառուցել փոխգործուն հարաբերություններ հեղինակների, թարգմանիչների և ընթերցողների հետ ու միջև։
Մեր արժեքները
Գեղարվեստական որակ – Մենք առաջնորդվում ենք գրական բարձր չափանիշներով և ընտրում ենք այն գործերը, որոնք ունեն հեղինակային ոճ և տարբերվող լեզու, յուրահատկություն և արդիականություն։
Պատասխանատվություն ընթերցողի հանդեպ – Յուրաքանչյուր գիրք հրատարակվում է գիտակցված ընտրությամբ՝ հասկանալով դրա ազդեցությունը հասարակության վրա։
Մշակութային երկխոսություն – Մենք կարևորում ենք տարբեր մշակույթների միջև կամուրջ կառուցող գրականությունը։
Արժեքների փոխանցում – Մարդասիրությունը, հայրենասիրությունը, հոգևոր արժեքներն ու ազատ միտքը մեզ համար առանցքային են։
Ժամանակի հանդեպ դիմակայություն – Մենք հրատարակում ենք գրքեր, որոնք արդիական են այսօր և կմնան այդպիսին նաև տարիներ անց։
Մեր թիմը
Մարի Հայրապետյան
Adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua. Ut enim ad minim.