Անձնական տվյալներ
Անձնական տվյալներ են համարվում այն տեղեկությունները, որոնք վերաբերում են կոնկրետ անձին, օրինակ՝ անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային կամ փոստային հասցեն, վճարային քարտի տվյալները, ինչպես նաև որոշ դեպքերում՝ առցանց գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը։
Գրանցվելով մեր կայքում կամ կատարելով գրքի ձեռքբերման պատվեր՝ Դուք հաստատում եք, որ ծանոթ եք սույն Գաղտնիության քաղաքականությանը և համաձայն եք Ձեր անձնական տվյալների հավաքմանը, մշակմանը և օգտագործմանը՝ դրանում նշված պայմաններով։
Տեղեկատվության հավաքում և օգտագործում
Կայք այցելելիս, գրանցվելիս կամ մեր ծառայություններից օգտվելիս, Ձեզանից կարող է պահանջվել տրամադրել որոշակի անձնական տվյալներ։ Բացի այդ, մենք կարող ենք հավաքել տեղեկատվություն՝
- կայքի օգտագործման ձևերի վերաբերյալ,
- Ձեր կողմից ուղարկված էլեկտրոնային հաղորդագրություններից,
- ծառայությունների օգտագործման ընթացքում ստեղծվող տեխնիկական տվյալներից։
Հավաքագրված տեղեկատվությունը օգտագործվում է՝
- ծառայությունները անհատականացնելու և բարելավելու համար,
- օգտվողին կայքի բոլոր բաժիններին հասանելիություն տրամադրելու նպատակով,
- պատվերների ձևակերպման և հաշվարկման համար,
- անհրաժեշտության դեպքում՝ պատվերի կամ վճարման վերաբերյալ կապ հաստատելու նպատակով։
«Վերնատուն» հրատարակչությունը հանդիսանում է սույն կայքի միջոցով հավաքագրված տեղեկատվության միակ սեփականատերը։ Մենք չենք վաճառում, չենք փոխանցում և չենք տրամադրում անձնական տվյալներ երրորդ անձանց՝ սույն քաղաքականությամբ չնախատեսված դեպքերում։
Անձնական տվյալները կարող են տրամադրվել երրորդ անձանց միայն հետևյալ դեպքերում՝
- Ձեր գրավոր կամ էլեկտրոնային համաձայնության առկայության դեպքում,
- եթե դա անհրաժեշտ է Ձեր կողմից պահանջված ծառայության մատուցման համար,
- եթե տվյալների տրամադրումը պահանջվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ,
- եթե դա անհրաժեշտ է «Վերնատուն» հրատարակչության օրինական իրավունքների և շահերի պաշտպանության նպատակով։
Բացի վերոնշյալ դեպքերից՝ մենք չենք տրամադրում օգտվողների անձնական տվյալներ որևէ երրորդ անձի։
Տվյալների անվտանգություն
Կայքի այցելուների անձնական տվյալների պաշտպանության համար կիրառվում են համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցներ։ Տվյալները պաշտպանվում են ինչպես առցանց («online»), այնպես էլ օֆլայն («offline») միջավայրերում։
Անձնական տվյալներ պարունակող տեղեկատվությունը հասանելի է միայն այն աշխատակիցներին, որոնց դա անհրաժեշտ է իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու համար։ Մեր աշխատակիցները պարտավոր են պահպանել գաղտնիության պահանջները և կիրառել անվտանգության համապատասխան միջոցներ։
Օգտվողի պատասխանատվություն
Խնդրում ենք ապահովել Ձեր գաղտնաբառի, համակարգչի, հեռախոսի կամ այլ սարքի անվտանգությունը՝ կանխելով չարտոնված մուտքը։ Համատեղ օգտագործվող համակարգչից օգտվելուց հետո պարտադիր դուրս եկեք Ձեր հաշվից։
«Վերնատուն» հրատարակչությունը պատասխանատվություն չի կրում օգտվողի սարքավորումներում վիրուսի կամ այլ վնասակար ծրագրի առկայության հետևանքով առաջացած վնասների կամ չարտոնված մուտքի համար։