2023-ի աշնան 24-րդ օրը Արցախը դատարկվեց։ Այդ օրն ու դրան նախորդած բազմաթիվ օրերում տեղի ունեցածը՝ «բջիջներով ապրած կյանքը», Լուսինե Հովհաննիսյանը դարձրել է գիրք, որ եղածը մնա, չկորի։ «Ոնց որ ֆորմալինի մեջ դրած լինեմ»,– ասում է հեղինակը «Աշնան քսանչորսերորդ օրը» գրքի մասին, որի առանցքային կերպարները կանայք են։
Կարդացողներից շատերն ասում են՝ «Աշնան քսանչորսերորդ օրը» լացելու գիրք…