Սեպտեմբերի 6-8-ն անցկացված Գրքի երևանյան փառատոնի երեք տասնյակ միջոցառումների ցանկում պիեսների հինգ ժողովածուների շնորհանդեսն առանձնանում էր նաև այն հանգամանքով, որ ուներ նախապատմություն և կունենա շարունակություն։
Դեռևս մեկ տարի առաջ էր Երևանի քաղաքապետարանը հայտարարել «Թատերական Երևան» խորագրով թարգմանական մրցույթը, որը նպատակ ուներ խթանել ժամանակակից դրամատուրգների ստեղծագործությունների բնագրային թարգմանությունները։ Այս տարի էլ ծրագիրը շարունակվելու է՝ արդեն նաև…