«Վերնատուն հրատարակչությունը» լույս է ընծայել Լուսինե Հովհաննիսյանի «Երևա, երևա, Երևան» հուշագրությունը: ԵՐԵՎԱՆը ներկայացնում է գրքից մի հատված։
Գիրքը պատմում է խորհրդային ու ներկայի քաղաքի բնակիչների մասին, վերհիշել տալիս Երևանի մարդկանց, բույրերը, համերը, գույները, նորաձևությունն ու նույնիսկ սլենգը։ Գրողի, հրապարակախոսի և հոգեբանի ձեռքով պատումը ընթերցողի դեմքին առաջացնում է զգայական բոլոր դիմախաղերը՝ ժպիտ, լիաթոք ծիծաղ, հուսահատություն, տխրություն, ափսոսանք։…