Skip to content Skip to footer

Եթե ես գիրք լինեի

4,400 ֏

Additional information

Չափս 17 × 21 սմ
ISBN

978-9939-9353-3-1

Կազմը

Կոշտ

Տարեթիվը

2025

Էջերի քանակը

64

Թարգմանիչ

Description

Գրքերի կախարդանքն ու հրաշքը փառաբանող այս ստեղծագործությունը կուրախացնի բոլոր ընթերցողներին՝ անկախ տարիքից: Խաղային ու երևակայական նկարազարդումները գիրքը կերպափոխում են օդապարիկի, վրան-տնակի, նավի և այլ առարկաների։ Պատկերները զուգորդվում են ընթերցանության պարգևած զգացողությունների մասին հետաքրքիր մտքերով։ Միջազգային ճանաչում ունեցող հայր և որդի Լետրիաները գիրքը դարձրել են լեռան գագաթ՝ շշմեցնող տեսարանով («Եթե ես գիրք լինեի, լի կլինեի նոր հորիզոններով») և երևակայության անվերջանալի սանդուղք («Եթե ես գիրք լինեի, չէի ուզենա հենց սկզբից իմանալ, թե պատմությունն ինչպես է ավարտվում»)։ Պատկերը և տեքստը միահյուսվում են՝ վերածվելով բոլոր ժամանակների ու բոլոր տարիքների համար արժեքավոր գործի, որ ասես տեսապոեզիա լինի։