Կյանքը նամակներում

8,900 ֏

Լրացուցիչ տեղեկատվություն

Չափս 16 × 24 սմ
ISBN

978­-9939­-488­-05-­9

Կազմը

Կոշտ

Տարեթիվը

2026

Էջերի քանակը

422

Թարգմանիչ

Description

Վինսենթ վան Գոգի նամակները տպավորիչ են և նրա փոթորկալի կյանքի ու բացառիկ գործի ուսումնասիրման անսպառ աղբյուր: Արվեստաբաններն ու կենսագիրներն ավելի քան մեկ դար ակտիվորեն օգտվում են դրանցից՝ կարևորելով շարադրված գաղափարների ու ըմբռնումների առատությունը։
Առաջին հրատարակությունից ի վեր նամակները գովաբանվում են պատկերավոր ոճի և աշխույժ ու անսեթևեթ լեզվի համար։
Վան Գոգը նամակներում ի ցույց է դնում բնավորության բոլոր կողմերը և, իհարկե, խոցելիությունը՝ պատմելով իր գաղափարները, ընդհարվելով, ցույց տալով իր վրդովմունքը, մելամաղձությունը և ավելի ուշ՝ հոգեկան խանգարումը։
Այս գիրքը ներկայացնում է նրա տևական դժվարին կյանքի, եղբոր՝ Թեոյի հետ սերտ կապի և արվեստում փնտրտուքների պատմությունը։
Նա զարմանալի արագությամբ է զարգացել արվեստում՝ ընդամենը տասը տարում ստեղծելով նկարների այն հարուստ հավաքածուն, որի շնորհիվ ի սկզբանե կարող էր դառնալ աշխարհահռչակ նկարիչ, եթե ավելի վաղ բռներ ճանաչման ճամփան։
Ցավոք, ինքնասպանությունից հետո միայն ստեղծագործություններն արժանացան պատշաճ ուշադրության, և նա համբավ ձեռք բերեց։ Եվ այդ գործում անգնահատելի է նամակների դերը։