Տեսնես ո՞վ է այն կինը

4,900 ֏

Լրացուցիչ տեղեկատվություն

Չափս 12 × 20 սմ
ISBN

978-9939-488-08-0

Կազմը

Փափուկ

Տարեթիվը

2026

Էջերի քանակը

168

Description

Անահիտ Հայրապետյանի «Տեսնես ո՞վ է այն կինը» ժողովածուն վեց բանաստեղծական շարքերի միջոցով բացում է մի աշխարհ, որտեղ միահյուսվում են անձնական հիշողությունը, պատմական ցավը և առօրյա ապրումը։
«Անհետացած տունս» շարքում Խծաբերդի և Հադրութի հիշողությունները վերածվում են ոչ միայն Արցախի կորստի վկայության, այլև «տուն» հասկացության խորքային վերաիմաստավորման։
Այս գրքում Անահիտը և՛ հավատարիմ է բանաստեղծության ժանրին, և՛ հրաժարվում է նրա սահմաններից՝ գիրքը դարձնելով ազատ մտածողության և գոյության ինքնաքննության տարածք։
1881 թվականի դեկտեմբերի 23-ին եղբորը՝ Թեոյին գրած նամակում Վան Գոգն ասում է. «Պոեզիան այնքան խոր ու անշոշափելի է, որ ընթերցողը չի կարող հենց այնպես իր կարդացածը դասավորել մի համակարգի մեջ»։ Նույնպիսի անհամակարգելի խորություն ունեն նաև այս ժողովածուի բանաստեղծությունները։
«Տեսնես ո՞վ է այն կինը» գիրքը հրավիրում է ձեզ ոչ թե պարզապես կարդալու տեքստեր, այլ ապրելու դրանք՝ որպես հիշողության, կորստի, դիմադրության և շարունակվող կյանքի ներքին փորձառություն։