Բացակայություններ

4,900 ֏

Լրացուցիչ տեղեկատվություն

Չափս 12 × 20 սմ
ISBN

978-0039-488-07-3

Կազմը

Փափուկ

Տարեթիվը

2026

Էջերի քանակը

176

Description

Արմեն Սարգսյանի բանաստեղծությունների «Բացակայություններ» ժողովածուն ներառում է գրողի վերջին տասը տարիների տեքստերը:
Գրքում բացակայությունը ներկայության ամենախիտ ձևն է, իսկ բառերը՝ իրականությունը վերաիմաստավորելու միջոց։ Պոետիկան մինիմալիստական է. յուրաքանչյուր բառ ընտրված է անհրաժեշտությամբ, յուրաքանչյուր դադար՝ տրամաբանությամբ։ Պարականոն
կետադրությունն ու բանաստեղծական ձևերը ընդգծում են ասելիքի պատկերավորությունը: Արմենի տեքստերում կյանքը ցայտում է շատրվանի
պես, քաղաքը՝ դառնում մարմին, հորիզոնը՝ կարճում աշխարհը։ Նրա բանաստեղծությունները գրված են երևակայությամբ և ընթերցվում են երևակայությամբ, դրանց համոզչականությունը թելադրվում է գրողի փորձառության ուժից։
«Բացակայությունները» հիշեցնում է, որ պոեզիան չի թաքցնում դատարկությունները. այն սովորեցնում է տեսնել, թե իրականում որքան լեցուն են դրանք։