Skip to content Skip to footer

Երևանի ուղղիչ տնից

4,900 ֏

Additional information

Չափս 15 × 23 սմ
ISBN

978-9939-9242-5-0

Կազմը

Կոշտ

Տարեթիվը

2021

Էջերի քանակը

192

Description

Չարենցի հակասական և բուռն կյանքում հիշարժան է 1926 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոն, երբ նա Մարիանա Այվազյանի դեմ մահափորձի պատճառով հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ «Սիրահարված էի, ցանկություն ունեի նրա հետ ամուսնանալ, առաջարկություն արեցի, մերժեց, որից դրդված՝ ցանկացա նրան սպանել և մահափորձ կատարեցի…»,– հարցաքննության ժամանակ խոստովանում է գրողը։ Այս ինքնակենսագրական պատմությունը հեղինակի բանտարկության փորձառությունն է։ «Երևանի ուղղիչ տունը» խորհրդային բանտի բնակիչների զարմանալի մի աշխարհ է, որտեղ գրողը ներկայացնում է կալանավորների հարաբերությունները, հոգեբանությունը, անձնական կյանքը, նույնիսկ սիրային արկածները։ Հանրամատչելի ծանոթագրություններով հրատարակվում է առաջին անգամ։