Skip to content Skip to footer

Սիրային նամակներ

4,900 ֏

Additional information

Չափս 13 × 20 սմ
ISBN

978-9939-9286-4-7

Կազմը

Կոշտ

Տարեթիվը

2022

Էջերի քանակը

256

Description

«Սիրային նամակներ» ժողովածուում ներառված են գրականության և արվեստի մյուս ոլորտների կարևոր ներկայացուցիչների նամակներն իրենց սիրելիներին: Էպիստոլյար ժանրի այս տեքստերը, որոնք բնորոշ էին հատկապես նախորդ դարերին, գրեթե մոռացվել են մեր օրերում։ Նախկինում նամակները ոչ միայն տեղեկատվության փոխանցման միջոց էին, այլև խոստովանական տեքստեր, որոնք արտահայտել են հեղինակների անկեղծ մտքերն ու ցանկությունները։ Կարդալով ժողովածուն՝ կտեսնենք, որ մարդկությունը չի փոխվել վերջին հազարամյակում. նրա առօրյան շարունակում են կազմել ընտանեկան խնդիրները, ապրուստի հոգսը, սերը, երջանկության ակնթարթները, խանդը, բաժանումները, տառապանքները։ Գիրքը փաստում է, որ նամակներում գրավիչը գրական տաղանդը չէ, այլ հասցեատիրոջ հանդեպ տածած զգացմունքներն ու պատասխան նամակի սպասման թրթիռը։ Այս տեքստերի ստվար մասը հայտնի է դարձել հանրությանը հեղինակների մահից հետո։ Նամակները խիստ անձնական են, բացահայտող, երբեմն սկանդալային։