Ալպիական մանուշակ
4,400 ֏
Additional information
| Չափս | 13 × 20 սմ |
|---|---|
| ISBN | 978-9939-9271-4-5 |
| Կազմը | Կոշտ |
| Տարեթիվը | 2022 |
| Էջերի քանակը | 312 |
Description
Ակսել Բակունցի պատմվածքների «Ալպիական մանուշակ» ժողովածուն ներառում է «Մթնաձոր» և «Սև ցելերի սերմնացանը» պատմվածաշարերը: Բակունցի արձակը հայերենի ծես է, որտեղ կողք կողքի ներկայանում են մեր լեզվի բոլոր պերճությունները։ Գրողը վարպետորեն ստեղծել է անհատական ոճ, դրականորեն տարբերվող կառույցներ՝ դուրս շարահյուսական ընդունված համակարգերից։ Նրա գրականությանը բնորոշ են քնարականությունը և բանաստեղծականությունը։ Պատմվածքների հերոսները գյուղաշխարհի մարդիկ են, որոնք ունեն իրենց իրականությունն ու օրենքները՝ մեծ աշխարհի վարքուբարքից անջատ։ Ահա այդ մարդկանց նկարիչն է Բակունցը, որի ներկապնակն իսկապես հարուստ է, աչքը՝ նկատող, լեզուն՝ մշակութային, հույզը՝ զգացած։

