Skip to content Skip to footer

Աշնան քսանչորսերորդ օրը

4,400 ֏

Additional information

Չափս 13 × 20 սմ
ISBN

978-9939-9353-5-5

Կազմը

Կոշտ

Տարեթիվը

2025

Էջերի քանակը

180

Description

Լուսինե Հովհաննիսյանի «Աշնան քսանչորսերորդ օրը» վեպն ամփոփում է վերջին տարիների ողբերգական իրադարձությունները։ Պատմության հիմքում ծագումով Արցախից չորս սերնդի կանանց ճակատագրեր են, և մարջանագույն դարպասով պապենական տունը, որտեղ այդ կանանցից որևէ մեկը չի ապրել, և որն արդեն երևում է միայն Google Earth հավելվածով, դառնում է պատումի առանցքը։ Սյուժեի հիմքում իրական դեպքեր են: Առաջին երեք կանանց կենսագրությունը հեղինակի մայրական կողմի ընտանիքի պատմությունն է, իսկ վերջին՝ մեր օրերի կնոջ կերպարը, իննսունականների երեք երիտասարդ կանանց հավաքական պատում է, որում հետք են թողել ԽՍՀՄ փլուզումը, Արցախյան առաջին պատերազմը, Քառօրյան, Քառասունչորսօրյան և Արցախի բռնազավթումը։ Հեղինակը գրքի տեսքով կառուցում է իր հուշակոթողը, ինչպես իր ընտանիքի նախորդ կանայք մարջանագույն դարպասով տան կերպարով ստեղծել են իրենցը։