Հավերժական շարժում
4,900 ֏
Additional information
| Չափս | 15 × 23 սմ |
|---|---|
| ISBN | 978-9939-9353-4-8 |
| Կազմը | Կոշտ |
| Տարեթիվը | 2025 |
| Էջերի քանակը | 248 |
| Կազմող | |
| Խմբագիր |
Description
Գրքում ընդգրկված են ռեժիսորի կյանքի և գործունեության տարբեր փուլերին,
բարեկամական և ստեղծագործական կապերին վերաբերող նյութեր, ելույթներ:
Ընտրանիում Փարաջանովի գեղագիտական սկզբունքները, հայացքներն ու
մոտեցումներն ամբողջացնող տեքստեր են:
Ընդգրկված են նաև ժամանակակիցների էսսեներն ու հուշերը, կարևոր դրվագներ
Փարաջանովի կյանքից, ինչպես նաև հարցազրույցներ այն արվեստագետների
հետ, որոնք կինոպոետի հետ տարիների բարեկամությամբ կապված լինելու բախտ
են ունցել:
«Հավերժական շարժում»-ը տարբեր դիտանկյուններից ներկայացնում է
համաշխարհային մշակույթին ու գեղարվեստական մտածողությանը
փարաջանովյան դարաշրջանի թողած ազդեցությունը և շարունակում փնտրել
առայսօր հնչող հարցի պատասխանը՝ ո՞վ էր Փարաջանովը՝ կինոպոե՞տ,
գեղեցկության մո՞գ, չհասկացված գեղագե՞տ, հնավաճա՞ռ, հեքիաթասա՞ց,
աճպարա՞ր, նկարի՞չ, հալածյալ հրեշտա՞կ, քաղաքական այլախո՞հ, թե՞
պարզապես «ամենաանազատ երկրի ամենաազատ մարդը»:
