Բացիր աչքերդ, հայ ժողովուրդ
4,900 ֏
Additional information
| Չափս | 15 × 23 սմ |
|---|---|
| ISBN | 978-9939-9301-1-4 |
| Կազմը | Կոշտ |
| Տարեթիվը | 2023 |
| Էջերի քանակը | 256 |
| Փոխադրող | |
| Կազմող |
Description
«Բացիր աչքերդ, հայ ժողովուրդ» ժողովածուն Վազգեն Առաջինի հոդվածների, քննախոսությունների, հուշերի, խորհրդածումների ընտրանի է։ Գրքում կաթողիկոսն անդրադառնում է նոր իրականությանը՝ մեր ժամանակներին, որոնք ընթանում են դեպի հասարակական-քաղաքական այլ հավասարակշռություն, որտեղ մարդկությունը փնտրում է անպատերազմ, խաղաղ գոյակցություն։ Վեհափառն այս հարահոսում կարևորում է հայ ժողովրդի նկարագրի պահպանումը, անհատական ու հավաքական առաքինությունների մշակումը, որովհետև պատերազմի դաշտում և մյուս ոլորտներում «հաղթանակները նկարագրով են շահվում»: Հեղինակը, «Խրիմյան Հայրիկը՝ որպես դաստիարակ» հոդվածում քննելով հայ ժողովրդի պատմությունը, հորդորում է գիտակցել, որ այն հեռու անցյալում տեղի ունեցած դեպքերի շարադրանք չէ, այլ մեր ազգային կենսափորձը հարստացնող դասագիրք, որից պետք է սովորել։ Այսօր, երբ մարդկությունը խելահեղորեն նետված է զար հուրելի պատերազմում, երբ մահն ու ավերն արշավում են հորիզոնից հորիզոն, երբ հազարամյա սկզբունքներն ու արժեքներն անդունդն են գլորվում, Վազգեն Առաջինը սթափեցնում է և ուղղորդում. «Փրկության լաստը ներսից է գալու»։
