Skip to content Skip to footer

Have a Nice Day! Գրեթե սիրայինպատմություն

3,900 ֏

Additional information

Չափս 16.5 × 24 սմ
ISBN

978-9939-9242-4-3

Կազմը

Կոշտ

Տարեթիվը

2021

Էջերի քանակը

80

Թարգմանիչ

Description

Արդյոք հնարավո՞ր է աղբանոցում հայտնաբերել Լուդոլֆ Լիբերտի և Կարլ Պադեգի նկարները։ Արդյոք հնարավո՞ր է կաթոլիկների դպրոցի ֆուտբոլի անհաղթ թիմին «մի լավ դաս տալ»։ Ինչպե՞ս խուսափել Կապիկի և Չաղի տված կոճա կները կուլ տալուց։ Ի՞նչ է անում նախկին նոտարը աղբա նոցում։ Արդյոք Ամերիկայից Լատվիա տեղափոխված դաս ընկերուհին կարո՞ղ է դառնալ «ամենայուրայինը»։ Այս հարցերը պարզ պատասխաններ են ակնկալում, և դրանք կարելի է գտնել այս գրքում։ Դաումանտը սովորական, բայց միաժամանակ շատյուրահատուկ տղա է, որի ծնողները մահացել են ավտովթարից։ Չորս տարի նրան ֆուտբոլի գնդակի նման մի բարեկամից մյուսի մոտ են ուղարկել։ Տղան սկզբում հատուկ դպրոց է հաճախել, ապա սովորական դպրոց տեղափոխվել, որտեղ, տարբեր դժվարություններ հաղթահարելով, ոչ միայն ընկերացել է համադասարանցիների հետ, այլև զգացել առաջին սիրո թրթիռը։ Ծաղրանքների ենթարկվող Դաումանտին հաջողվում է անգամ դպրոցի հերոս դառնալ, օրինակ, երբ կաթոլիկների դպրոցի թիմի հետ ֆուտբոլի խաղում դառնում է երկու գոլի պատվավոր հեղինակ։